Յուրի Ուշակովը խոսել է Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը Պեկինում կիրականացվի, եթե ամերիկացի առաջնորդը հաստատի իր մասնակցությունը Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի կունենա Չինաստանի Շենժեն քաղաքում նոյեմբերի 18-19-ը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Ուշակովը նշել է, որ առաջնորդների եռակողմ հանդիպման վերաբերյալ գործնական պայմանավորվածություններ դեռևս չեն ձեռք բերվել։

«Քանի որ Չինաստանը հյուրընկալում է ԱԽՏՀ գագաթնաժողովը, ենթադրում եմ, որ մեր չինացի ընկերները սկզբում գագաթնաժողովի ծրագրի նախագիծը կուղարկեն բոլոր մասնակիցներին։ Այս ծրագիրը, ակնհայտորեն, կներառի երկկողմ հանդիպումների և, հնարավոր է, եռակողմ հանդիպումների համար հատուկ ժամեր։ Եթե Թրամփը հաստատի իր մասնակցությունը, չեմ կարծում, որ այն դեռևս 100 տոկոսով հաստատված է, եռակողմ հանդիպումներ անցկացնելու հնարավորությունը կախված կլինի դրանից։ Իհարկե, հյուրընկալողը կնախաձեռնի դրանք», - շեշտել է Ուշակովը։

 

Հայերեն