Իրան

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումներ ու այցելություններ են ընթանում. Կատարի ԱԳՆ

Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով շարունակական շփումներ և այցելություններ են ընթանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Իբրահիմ Սուլտան ալ-Հաշմիին։

«Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում առաջընթացի հասնելու նպատակով շփումներն ու այցելությունները շարունակվում են։ Կատարը պատրաստ է ընդունել իրանական կողմի այցը՝ իրանական դիրքորոշման վերաբերյալ վերջին զարգացումներին ծանոթանալու համար», - նշել է պաշտոնյան։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Դոհան «սատարում է Սաուդյան Արաբիայի՝ ինքնիշխանությունն ու անվտանգությունը պահպանելուն ուղղված քայլերին»՝ հութիների հետ հակամարտության սրման ֆոնին։

«Մենք ողջունում ենք տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Մեքքայի դաշինքի կողմից ձեռնարկված ցանկացած նախաձեռնություն, եթե այն նպատակ ունի կայունության հասնել», - ասել է նա։

Միաժամանակ ալ-Հաշմին հավելել է, որ դեռ վաղ է խոսել Մեքքայի դաշինքին Կատարի միանալու հնարավորության մասին։

«Դեռևս վաղ է քննարկել Կատարի՝ Մեքքայի դաշինքին միանալու հնարավորությունը, բայց մենք աջակցում ենք տարածաշրջանում կայունության հասնելու ցանկացած միջոցառման», - ընդգծել է պաշտոնյան։

Իրանի ներքին գործերի նախարարի՝ Դոհա կատարած այցի և Կատարի կողմից Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր առաջարկի վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելով՝ ալ-Հաշմին ընդգծել է, որ ընթացիկ խորհրդակցություններն «ընդգրկում են երկու կողմերին էլ հուզող բոլոր հարցերը»։

Կատարի էմիրի գրասենյակը հայտնել է, որ շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին Դոհայում Իրանի ներքին գործերի նախարար Էսկանդար Մոմենիի հետ քննարկել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և լարվածության սրումը նվազեցնելու ջանքերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում