Իրան

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

2 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում

Իրանի զինված ուժերը «մատը պահում են ձգանին» և լիովին պատրաստ են ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ դիմակայության հնարավոր նոր փուլին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։

«Մեր զինված ուժերն ինչպես երբեք պատրաստ են  գործողությունների. մենք մատը պահում ենք ձգանին և սպասում ենք նվազագույն իսկ վրիպման ԱՄՆ-ի և սիոնիստական ​​վարչակարգի (խմբ.` նկատի ունի Իսրայելը) կողմից», - գրել է նա X-ում։

Օրենսդիրը նաև ասել է, որ Իրանի պատասխանը «կլինի ավելի դաժան» և «նրանց կստիպի զղջալ արածի համար»։

Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ բրիգադային գեներալ Ռեզա Թալաի-Նիկն իր հերթին հայտարարել է, որ ցանկացած նոր պատերազմ ավելի ուժգին պատասխանի կարժանանա Իսլամական Հանրապետության կողմից՝ ավելի առաջադեմ զենքերի օգտագործմամբ։

Tasnim գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնյան հավելել է, որ Իրանում զինամթերքի արտադրության կարողությունները 2,5 անգամ ավելի են, քանի նախքան փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի մեկնարկը։ Խոսնակը հայտնել է, որ թշնամու վերջին տեղաշարժերը վկայում են նոր ագրեսիայի հնարավորության մասին, որը կհանդիպի վճռական պատասխանի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում