Տնտեսություն

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել է Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։

Փոխվարչապետը կարևորել է բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում՝ շեշտելով շարունակական համագործակցության արդյունավետությունը ռազմավարական բոլոր ուղղություններով։

Կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ վարկային և դրամաշնորհային ծրագրերի կատարողականի շուրջ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 818 միլիոն ԱՄՆ դոլար։

Գործող ծրագրերն ընդգրկում են էներգետիկ, ջրային, առողջապահական, պետական համակարգերի արդիականացմանն ու զբոսաշրջության ոլորտները։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակել ռազմավարական համագործակցությունը՝ ընթացիկ ծրագրերի իրականացման ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտման շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում