Աշխարհ

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

Եվրոպական հանձնաժողովը առաջարկում է մեխանիզմ, որը թույլ կտա կրճատել ԵՄ նոր անդամ պետությունների ֆինանսավորումը և սահմանափակել նրանց քվեարկության իրավունքն օրենքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների նկատմամբ նրանց պարտավորություններից լուրջ նահանջի դեպքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

«Մենք ցանկանում ենք ավելի հեշտացնել ֆինանսական աջակցության կրճատումը կամ քվեարկության իրավունքի սահմանափակումը։ Սա այսպես ասած ապահովագրական երաշխիք է, որպեսզի մենք կարողանանք արձագանքել անհրաժեշտության դեպքում», - նշել է Կոսը՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի առաջարկները՝ ԵՄ-ն ապագա ընդլայնմանը նախապատրաստելու համար։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը առաջարկում է բոլոր նոր անդամ պետությունների համար ներդնել ուժեղացված երաշխիքներ «բանակցությունների ընթացքում ստանձնած պարտավորություններից լուրջ նահանջի դեպքում, մասնավորապես՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության և հիմնարար իրավունքների ոլորտում»։

Կոսը մանրամասնել է, որ խոսքը նաև Եվրամիության մասին պայմանագրի 4-րդ հոդվածում ամրագրված բարեխիղճ համագործակցության սկզբունքի հնարավոր լուրջ խախտումների մասին է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում