Մերձավոր Արևելք

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

1 րոպեի ընթերցում

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման երրորդ տարելիցից առաջ հայտարարել է Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների մարտական ​​պատրաստության բարձրացման մասին՝ սպառնալով վճռական պատասխան տալ ցանկացած սադրանքի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Եթե մեր ուժերը տուժեն, ապա ՀԱՄԱՍ-ը և Գազայի բնակչությունը կլինեն դրա համար մեծ գին վճարողները», - նախազգուշացրել է նա։

Կացը Գազայի հատվածում գտնվող զինվորականներին հանձնարարել է բարձրացնել մարտական ​​պատրաստությունը և պատրաստ լինել ցանկացած հնարավոր սցենարի։ Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ Իսրայելը «հետախուզական տվյալներ ունի, որոնք վկայում են, որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է փորձել այդ օրը գրոհել Գազայում գտնվող մեր ուժերի վրա»։

2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակում գործեցին Իսրայելի վրա. սպանվեց շուրջ 1200 մարդ, ևս 251-ին պատանդ վերցրեցին։ Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ սկսեց Գազայի հատվածում, որի հետևանքով զոհվել է ավելի քան 74 000 պաղեստինցի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում