Կատարը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Նեթանյահուի կողմից երկրի դեմ ուղղված մեղադրանքները

3 րոպեի ընթերցում

Կատարը կտրականապես մերժել է ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդումները, թե Դոհան արշավ է իրականացնում՝ Իսրայելի դեմ հանրային կարծիքի վրա ազդելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։

«Մենք կտրականապես մերժում ենք Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մեղադրանքը, որը հնչեցվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթում, որ Կատարի Պետությունն արշավ է իրականացնում Իսրայելի դեմ հասարակական կարծիքի վրա ազդելու նպատակով։ Կատարի դեմ շարունակվող այս հռետորաբանությունը ոչ այլ ինչ է, քան ուշադրությունը շեղելու փորձ իր կառավարության կողմից օկուպացված պաղեստինյան տարածքներում կատարված վայրագություններից և դրանց ծանր մարդասիրական հետևանքներից», - նշված է գրառման մեջ:

Խոսնակը հավելել է, որ երիտասարդները և ներկայիս սերունդները ականատես են լինում, թե ինչ է տեղի ունենում, և իրենց դիրքորոշումները ձևավորում են փաստերի հիման վրա։

«Եթե ​​Նեթանյահուն և այլ ծայրահեղական իսրայելցի քաղաքական գործիչներ, որոնք ավելի ու ավելի հաճախ են դիմում դատարկ դահլիճների, ցանկանում են, որ աշխարհն Իսրայելին այլ կերպ նայի, ապա նրանք պետք է սկսեն փոխել իրենց քաղաքականությունը, դադարեցնեն միջազգային իրավունքի խախտումները և հարգեն դրանք և պատասխանատվություն կրեն իրենց ընտրած ժողովրդի առջև, այլ ոչ թե փնտրեն մեղավորներ Իսրայելի համաշխարհային կերպարի վատթարացման համար», - նշել է խոսնակը։

Նրա խոսքով՝ Կատարի հասցեին հնչող այս պարբերական հարձակումները կարելի է դիտարկել միայն որպես իրականացվող քաղաքականության և գործելակերպի համար քաղաքական պատասխանատվությունից ուշադրությունը շեղելու փորձ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթում հայտարարել էր, որ Կատարը միլիարդավոր դոլար է ծախսում համալսարաններն ու Al Jazeera մեդիացանցը ֆինանսավորելու նպատակով, ինչը միտված է «երիտասարդների ուղեղները լվանալուն՝ նրանց մեջ Իսրայելի, Ամերիկայի և Արևմուտքի հանդեպ ատելություն սերմանելու համար»։ Նա նաև քննադատել է Կատարին՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հյուրընկալելու համար։

Իրան

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Հայերեն Русский

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 09/11/26

ԵՄ-ն կգործարկի հատուկ արտակարգ մեխանիզմ՝ Կիևի հրատապ կարիքները հոգալու համար

ՀՀ դեսպանությունը Քուվեյթի առաջատար զբոսաշրջային ընկերություններին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան