OpenAI-ի ԱԲ գործակալը կոտրել է Ավստրալիայի ազգային առողջապահական համակարգի տվյալների բազան. վարչապետ Ալբանիզի

3 րոպեի ընթերցում

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հայտարարել է, որ OpenAI-ի արհեստական բանականության (ԱԲ) գործակալը կոտրել է Ավստրալիայի ազգային առողջապահական համակարգի տվյալների բազան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

«Արհեստական բանականության գործակալը հասանելիություն է ստացել ինչպես հանրային, այնպես էլ ոչ հանրային ֆայլերի նկատմամբ», - ասել է Ալբանեզեն հրավիրված մամուլի ասուլիսժ ժամանակ։ Նա հայտնել է, որ այժմ Ավստրալիայում քննում են՝ պարզելու միջադեպի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ, այդ թվում հստակեցնելու, թե արդյոք կառավարության այլ համակարգեր էլ են ենթարկվել ազդեցության։

OpenAI-ի խոսնակ Դրյու Պուսաթերին հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսին, սակայն ընկերությունն այդ մասին իմացել է միայն օգոստոսին՝ իր ԱԲ մոդելների գործունեության լայնածավալ ստուգումների ընթացքում։ Ընկերությունը Ավստրալիայի կառավարությանը կատարվածի մասին տեղեկացրել է սեպտեմբերի 10-ին։

«Այս ուսումնասիրության ընթացքում մենք հայտնաբերեցինք մի շարք ավստրալական պետական կայքերի և ծառայությունների հետ կապված գործողություններ, երբ մեր մոդելները ներքին գնահատման շրջանակում փորձում էին գտնել Ավստրալիային վերաբերող հարցերի պատասխաններ և առկա վիճակագրություն։ Այդ գործընթացի ընթացքում մեր մոդելները կատարել են գործողություններ, որոնք մենք չէինք նախատեսել», - ասել է Պուսաթերին։

OpenAI ընկերությունից հայտնել են, որ որևէ ապացույց չի հայտնաբերվել այն մասին, որ հասանելիություն է ձեռք բերվել հիվանդների բժշկական տվյալներին։

Ալբանիզին հայտնել է, որ խոսել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ, որը ևս այս օրերին  մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայաշխատանքներին, և իր դժգոհությունն է հայտնել կատարվածի առնչությամբ։

«Այսօր ես խոսել եմ OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի հետ՝ արտահայտելու Ավստրալիայի ծայրահեղ մտահոգությունն այս միջադեպի կապակցությամբ։ Ես նաև արտահայտեցի իմ հիասթափությունն առ այն, որ ընկերությունից չափազանց երկար ժամանակ պահանջվեց կառավարությանը տեղեկացնելու համար տեղի ունեցածի մասին, և անընդունելի էր նաև այն ձևը, որով այդ ծանուցումն իրականացվեց»,- ասել է Ալբանիզին։

Հայերեն

Հերթերի նվազում է նկատվում. փոխնախարարը առողջության ապահովագրության ընթացքի մասին

Պակիստանը հայտնել է Բելուջիստանի նահանգում 19 ահաբեկչի ոչնչացման մասին

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Ախուրյան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել միայն ՔՊ-ն

Դատարան են հանձնվել «Արմենիկում»-ի տնօրենի վերաբերյալ քրվարույթի նյութերը. վարույթով տվյալների մի մասը ձեռք է բերվել Եվրաջասթի գործիքակազմի կիրառման արդյունքում

«Տիտանիկ», «Ավատար» և մի շարք այլ կինոգոհարների ռեժիսոր Ջեյմս Քամերոնը կայցելի Հայաստան

Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները

ՀՀ կառավարության նիստ

ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունները նախազգուշացրել են ՄԱԿ-ին արհեստական բանականության հետ կապված ռիսկերի մասին

Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 1 անձի մասով