Աշխարհ

Ավստրալիայում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ

2 րոպեի ընթերցում

Ավստրալիայում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել դելֆինի մոտ

Ավստրալիայում առաջին անգամ բարձր ախտածին թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել դելֆինի մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով PIRSA առաջնային ճյուղերի և տարածաշրջանների տարածաշրջանային վարչությանը:

Անշնչացած դելֆինը հայտնաբերվել է Հարավային Ավստրալիայի նահանգում գտնվող Ֆլյորիե թերակղզու Գուլվա քաղաքի շրջանում։ Նմուշների անալիզը հաստատել է թռչնագրիպի վիրուսի առկայությունը։

«Մենք ենթադրում ենք, որ դելֆինը թռչուն է կերել կամ սերտ շփման մեջ է եղել վայրի թռչնի հետ», - հայտարարել է նահանգի գլխավոր անասնաբույժ Սքայ Ֆրուենը։

Նրա խոսքով՝ դելֆիններն ընկալունակ են վարակի նկատմամբ, սակայն աշխարհում քիչ են գրանցվել նրանց հիվանդանալու դեպքեր, քանի որ վարակված կենդանիներ հազվադեպ են հայտնաբերվում ափին։

Օգոստոսի 27-ին իշխանությունները նաև թռչնագրիպ են հաստատել կարմիր աղվեսի մոտ, որին գտել էին Ադելաիդա քաղաքում։ Մինչ այդ թռչնագրիպ էր հաստատվել ծովարջերի մոտ։

Վերջին 24 ժամվա ընթացքում Հարավային Ավստրալիայում թռչնագրիպի ևս 46 դեպք է հաստատվել, իսկ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը նահանգում հասել է 249-ի: Ընդ որում, ընտանի թռչունների և մյուս ընտանի կենդանիների շրջանում վարակման դեպքեր չեն հայտնաբերվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում