Աշխարհ

Meta-ն հայտնել է Ավստրալիայում դեռահասներին պատկանող ավելի քան 750,000 օգտահաշիվ հեռացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Meta-ն հայտնել է Ավստրալիայում դեռահասներին պատկանող ավելի քան 750,000 օգտահաշիվ հեռացնելու մասին

Facebook-ի և Instagram-ի սեփականատեր Meta ընկերությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ Ավստրալիայում 750,000-ից ավելի հաշիվ է հեռացրել, որոնք, ըստ ընկերության, կարող էին պատկանել 16 տարեկանից ցածր օգտատերերի։ Հաշիվների հեռացումը սկսվել է դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին երկրում դեռահասների համար սոցիալական ցանցերից օգտվելու՝ աշխարհում առաջին արգելքի ուժի մեջ մտնելուց հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Ընկերության տվյալներով՝ դեկտեմբերին արգելքի ուժի մեջ մտնելուց մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում ապաակտիվացվել է 462,000 կասկածելի Instagram-ի և 294,000 կասկածելի Facebook-ի օգտահաշիվ։

Սոցիալական ցանցերի՝ աշխարհի խոշորագույն ընկերությունը հայտարարել է, որ իր նպատակն է հետևել օրենքի պահանջին։ Մինչդեռ, Ավստրալիայի ինտերնետային կարգավորող մարմինը քննարկում է տարբեր՝ այդ թվում և Meta-ի կազմում ընդգրվկած հարթակների դեմ իրավական գործընթաց սկսելու հնարավորությունը՝ պնդելով, թե դրանք բավարար քայլեր չեն ձեռնարկել երկրում ընդունված օրենքը կատարելու համար։

Ավստրալիայի կառավարության վիճակագրությունը և մի շարք անկախ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ արգելքի առաջին երեք ամիսներին 16 տարեկանից ցածր օգտատերերի ավելի քան 80%-ը շարունակում էր օգտվել սոցիալական ցանցերից։

Ավստրալիայի կառավարությունն այս կարևոր օրենքը ներկայացրել էր՝ մտահոգվելով երեխաների և դեռահասների ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա սոցիալական ցանցերի ազդեցությամբ։ Օրենքն ուժի մեջ է մտել 2025 թվականի դեկտեմբերի 10-ին։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում