Ռուբիոն Իրաքի վարչապետի հետ քննարկել է զինված խմբավորումների զինաթափման հարցը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի ալ-Զայդիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Իրաք գործընկերության ապագան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Պետքարտուղարությունը։
Ըստ հաղորդագրության՝ պաշտոնյաները համաձայնության են եկել այն հարցում, թե «որքան կարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումները, կանխի իր տարածքից իրականացվող հարձակումները և լիարժեք իրականացնի իր ինքնիշխանությունը»։
Իրաքի վարչապետը The New York Times-ին տված հարցազրույցում հավաստիացրել է, որ իրաքյան զինված խմբավորումները լիովին զինաթափված և լուծարված կլինեն մինչև 2027 թվականը։
Ըստ ալ-Զայդիի՝ սեպտեմբերի 30-ին կհայտարարվի նոր փուլային զինաթափման ծրագիր, որի առաջին փուլը կլինի 90-օրյա հրադադար: Դրանից հետո զինված խմբավորումները պետք է սկսեն զինաթափվել, գործընթաց, որը, երկրի իշխանությունների գնահատմամբ, կավարտվի մինչև 2027 թ. հունիսի 30-ը:
Իրաքի վարչապետը նաև նշել է, որ զինաթափումն անհրաժեշտ է «ուժեղ տնտեսություն» կառուցելու համար: