Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

2 րոպեի ընթերցում

Վրաստանը միանում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներին և դադարեցնում ավիահաղորդակցությունը այդ երկրի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաստանը միշտ հաշվի է առնում այս կամ այն երկրի նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմները։ Մենք նաև համապատասխան որոշում ենք կայացրել Իրանի նկատմամբ, և Էկոնոմիկայի նախարարությունն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել», - ասել է Կոբախիձեն։

Նա ընդգծել է, որ Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում, քանի որ «դա սխալ և անհեթեթ կլիներ»։

«Մենք գործում ենք սահմանված միջազգային պատժամիջոցների ռեժիմին համապատասխան», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ նման մոտեցում է ցուցաբերվել նաև Ռուսաստանի նկատմամբ, երբ Վրաստանը երկկողմ պատժամիջոցներ չի սահմանել։

«Սա մեր ընդհանուր քաղաքականությունն է․ մենք հարևան երկրների նկատմամբ երկկողմ պատժամիջոցներ չենք սահմանում, սակայն հաշվի ենք առնում միջազգային պատժամիջոցների ռեժիմները», - ասել է Կոբախիձեն։

Ավելի վաղ Վրաստանի քաղաքացիական ավիացիան հայտնել էր, որ սեպտեմբերի 21-ից կդադարեցվեն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիաընկերությունների չվերթները։ 

ԱՄՆ-ի կողմից իրանական 27 ավիափոխադրողների և ծառայություններ մատուցող 9 ընկերությունների նկատմամբ սահմանվել են պատժամիջոցներ։ 

Հայերեն Русский

Չինաստանից՝ Հայաստան. հեռավար վիրահատություն «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում

Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Մեցոլան խոսել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի՝ ԵՄ ասոցացված անդամներ դառնալու հնարավորության մասին

Նեպալում հեղեղումներից հետո անհետ կորածների թիվը գերազանցել է 6 հազարը

ՄԱԿ-ի առաքելությունը հիմքեր է գտել ենթադրելու, որ ԱՄՆ-ն ռազմական հանցագործություններ է կատարել Իրանում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Ի՞նչ հագնել և ինչի՞ հետ համադրել. կօգնի Wildberries-ում նոր AI գործիքը

Վրաստանն Իրանի նկատմամբ որևէ երկկողմ պատժամիջոց չի սահմանում. Կոբախիձեն` ավիահաղորդակցության դադարեցման մասին

Գիտահանրամատչելի հանդիպում Գեղհովիտում՝ Գեղարքունիքի օրվա առթիվ