COP-17 համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի. Փաշինյան
1 րոպեի ընթերցում

Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի ընթացքում պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքային ռեժիմի՝ խցանումների քանակը նվազեցնելու և մեղմելու նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ այդ օրերին Երևանում լինելու են մի շարք փակ փողոցներ:
«Երևի մի քանի օր պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի, այսինքն՝ այդպիսի որոշումներ կկայացվեն նրանց համար, ում պետք չի լինել COP-ի անցկացման վայրում, և էլի նման միջոցներ կձեռնարկվեն»,- ասաց Փաշինյանը:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։