Ստրասբուրգում կբացվի Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես. BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, կբացվի բուլղարացի ազատամարտիկ և հեղափոխական Խրիստո Բոտևի մահվան 150-ամյակին նվիրված ցուցահանդես։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA),  այս մասին սեպտեմբերի 16-ին հայտնել է միջոցառման նախաձեռնող, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կրիստիան Վիգենինի գրասենյակը։

«Խրիստո Բոտև. անմահության 150 տարի. հիշողություն և շարունակականություն» խորագրով ցուցահանդեսը պատրաստվել է Գրադարանագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանի կողմից՝ Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան ազգային գրադարանի և Պետական ​​արխիվների գործակալության հետ համագործակցությամբ։ Այն ներառում է 20 թեմատիկ վահանակ՝ լուսանկարներով և տեղեկատվությամբ, որոնք ներկայացնում են Բոտևի կյանքը, հեղափոխական գործունեությունն ու ժառանգությունը։

Ցուցահանդեսը կներկայացնի միջոցառման համահեղինակ, պրոֆեսոր Վանյա Դոբրևան։ Պաշտոնական բացմանը կմասնակցեն նաև Ստրասբուրգի Խրիստո Բոտևի անունը կրող բուլղարական դպրոցի աշակերտները։

Պաշտոնական բացմանը ներկա կգտնվի և ելույթ կունենա Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան։ Միջոցառմանը կմասնակցեն արտաքին գործերի նախարար Վելիսլավա Պետրովան, արդարադատության նախարար Նիկոլայ Նայդենովը, Կալոֆերում գտնվող Խրիստո Բոտևի ազգային թանգարանի տնօրեն Ասյա Նիկոլովան, ինչպես նաև եվրոպական և բուլղարական հաստատությունների ներկայացուցիչներ։

Հայերեն

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել