ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընթացակարգային քվեարկության ընթացքում հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա նախագահ Դոնալդ Թրամփին մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական էներգակիրներ են գնում, ինչպես նաև կընդլայնի Իրանի դեմ գործող պատժամիջոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

Նախաձեռնությանը կողմ է քվեարկել Ներկայացուցիչների պալատի 214 անդամ, դեմ՝ 211 օրենսդիր։ Սա ճանապարհ է հարթում օրինագծի ընդունման վերաբերյալ վերջնական քվեարկության համար։ Դա կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 16-ին։ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հարցերով զբաղվող հանձնաժողովն օրինագծին հավանություն էր տվել օգոստոսի 14-ին։  

Օրինագծի հիմնական հեղինակը ԱՄՆ հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմն էր։ Սենատը հաստատել էր օրինագիծը օգոստոսի 7-ին։ Եթե Ներկայացուցիչների պալատն այն ընդունի, օրինագիծը կուղարկվի Թրամփին՝ ստորագրման։

Փաստաթուղթը նախատեսում է սահմանափակող միջոցառումներ, որոնք ուղղված են Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական ղեկավարության և պետական ​​ընկերությունների դեմ, ինչպես նաև երկրորդային պատժամիջոցներ՝ երկրի առևտրային գործընկերների նկատմամբ։ Օրինագծի համաձայն՝ ԱՄՆ-ն կարող է 100% մաքսատուրքեր սահմանել այն պետությունների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի խոշոր գնորդներ են։ Բացի այդ, փաստաթուղթը ներառում է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու դրույթներ։

Հայերեն English Русский

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագծին