Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

2 րոպեի ընթերցում

Իսրայելի մշակույթի նախարար Միկի Զոհարը հայտարարել է, որ քայլեր կձեռնարկի կինոգործիչներ Յուվալ Աբրահամին և Ռեյչել Սորին Իսրայելի քաղաքացիությունից զրկելու ուղղությամբ՝ այն բանից հետո, երբ Գազայում Իսրայելի կողմից իրականացված զանգվածային սպանությունների մասին նրանց նկարահանված վավերագրական ֆիլմն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը նշել է X գրառման մեջ։

«Վենետիկի կինոփառատոնում նողկալի «NAZA» ֆիլմի հաղթանակը ցնցող է։ Ինքնատելությունը, որով լցված են այդ ստեղծագործողները՝ պատրաստ վնաս հասցնելու սեփական երկրին միայն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հակասեմիտների ծափահարություններին արժանանալու համար, անհասկանալի  է և պետության դեմ դավաճանություն է։

Որպես մշակույթի նախարար՝ ես անհապաղ քայլեր կձեռնարկեմ՝ պետությանը դավաճանելու համար զրկելու այդ ստոր ստեղծագործողներին Իսրայելի քաղաքացիությունից»,- նշվել է գրառման մեջ։

Վենետիկի կինոփառատոնի պաշտոնական ամփոփագրի համաձայն՝ 80 րոպեանոց ֆիլմը փաստագրում է Իսրայելի կողմից արհեստական ​​բանականությամբ աշխատող համակարգերի օգտագործումը՝ Գազայում պաղեստինցիների «հաշվարկված զանգվածային սպանություններ» կատարելու համար: Կինոփառատոնի ընթացքում ցուցադրված վավերագրական ֆիլմը պրեմիերայի ժամանակ 25 րոպեանոց ծափահարությունների է արժանացել:

Ֆիլմում ներկայացված են իսրայելցի զինվորականների և հետախուզության աշխատակիցների վկայություններ։ Անանունության պայմանով հարցազրույց տված անձինք նկարագրել են «Լավանդա» անվամբ արհեստական ​​բանականության համակարգը, որն օգտագործվում է Գազայում պաղեստինցիների միջև հեռահաղորդակցությունը վերահսկելու և նպատակային սպանությունները որոշելու համար:

Կինոգործիչ Յուվալ Աբրահամը հույս է հայտնել, որ իր վավերագրական ֆիլմը կդրդի արևմտյան կառավարություններին տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ:

Հայերեն Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց