«Երևանտրանս» ՓԲԸ-ն կլուծարվի

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը կլուծարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին սեպտեմբերի 8-ի նիստում կողմ քվեարկեց համապատասխան որոշման նախագծին։

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ներկայում Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտում իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և տրոլեյբուսային ուղևորափոխադրումներ իրականացնող «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցները համալրվել են GPS տեղորոշման համակարգով։

Նրա խոսքով՝ «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարումը տրամաբանական շարունակությունն է Երևանի ավագանու կողմից Երևանի երթևեկության կառավարման կենտրոն համայնքային հիմնարկ ստեղծելու որոշման։

««Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարումն, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծման որոշմանը կողմ քվեարկելուն։ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էլ ավելի տվյալահեն որոշումների կայացմանը երթևեկության կառավարման տեսանկյունից»,- նշեց փոխքաղաքապետը։

Գրիգորյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման ուղղությամբ իրականացված առաջնային աշխատանքներից մեկը տվյալների միասնական պահոցի ստեղծումն է։ «Ստեղծվել է համապատասխան միջավայր, որտեղ արդեն իսկ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերվել Երևանի քաղաքի երթևեկությանը»,- ասաց նա։

Անդրադառնալով «Երևանտրանս» ՓԲԸ-ի լուծարման հետևանքով աշխատակիցների աշխատանքից զրկվելու խնդրին՝ փոխքաղաքապետը նշեց, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնում արդեն աշխատում են մի շարք աշխատակիցներ, որոնք նախկինում իրենց գործունեությունը ծավալել են «Երևանտրանս» ՓԲԸ-ում։ «Երևան քաղաքում ցանկացած վերակազմակերպման և ստորաբաժանումների վերաձևման տրամաբանությունը միշտ աշխատակիցներին առաջարկվում է այլընտրանքային աշխատանք, բնականաբար, եթե վերջիններիս աշխատանքային փորձը բավարարում է նոր ներկայացվող պահանջներին։ Այս դեպքը ևս բացառություն չի լինելու»,- ասաց Գրիգորյանը։

Հայերեն

Կատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ

Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ

Լավրովը Մոսկվայում ընդունել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարին

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Գևորգ Պապոյանը Bluemart հիպերմարկետների և սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման համար ԱՄՆ-ն պետք է վերադառնա փոխըմբռնման հուշագրին. Արաղչի

Երևանում համերգով հանդես կգա ENIGMA լեգենդար նախագծի ձայնը՝ Էնդրյու Դոնալդսը

Հայաստանի և Ուզբեկստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություն է անցկացվել

ՌԴ ԱԳՆ-ն «կոշտ և ցավոտ» պատասխան է խոստացել Հունգարիայից ռուս դիվանագետների արտաքսման համար