Իրան

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

1 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Իրանը պլանավորում է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին, եթե ԱՄՆ-ն կատարի իր պարտավորությունները և ժամանակին այցագրեր տրամադրի Իրանի պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Պլանավորվում է, որ մենք կմասնակցենք այդ հանդիպմանը, եթե, իհարկե, ընդունող երկիրը կատարի իր պարտավորությունները և ժամանակին տրամադրի մուտքի անցագրեր՝ համաձայնագրին  համապատասխան», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում։

Նրա խոսքով՝ Թեհրանը մտադիր է օգտագործել այդ հարթակը, որպեսզի պարզաբանի Իրանի դիրքորոշումը հրատապ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում