ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին
1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը աջակցում է ցանկացած ջանքերի՝ ուղղված Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։
«Մենք խրախուսում ենք այն բոլոր ջանքերը, որոնք ուղղված են Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բանակցությունների անցկացմանը», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդներ Սթիվեն Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունները Մոսկվա և Կիև։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ուիթկոֆը և Քուշները խոստացել են Կիևում իրենց շփումների ժամանակ օգտագործել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գնահատականները կարգավորման ուղիների վերաբերյալ: