ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ կանցկացվի «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» խորագրով մրցույթ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Գրականության և արվեստի թանգարանն արդեն 4-րդ տարին հրավիրում է ստեղծագործ, հետաքրքրասեր ու նախաձեռնող պատանիներին՝ միանալու «Եվրոպական ժառանգություն կերտող երիտասարդներ» համաեվրոպական հարթակին: Նպատակն է՝ ազատ ստեղծագործելու միջոցով ներկայացնել Հայաստանի ժառանգությունը Եվրոպայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել հետևյալ տարիքային խմբերի երեխաներն ու պատանիները.

  • 6–11 տարեկան (խմբի անդամների թվի սահմանափակում չկա)

Այս տարիքային խումբը պետք է ներկայացնի իր ստեղծած նկարները կամ ազատ ստեղծագործական աշխատանքները: Յուրաքանչյուր աշխատանք պետք է ունենա մինչև 800 բառով կարճ նկարագրություն կամ բացատրություն՝ գրված խմբի կամ խմբի որևէ անդամ/ներ/ի կողմից: Գաղափարները և աշխատանքը պետք է իրականացնեն երեխաները: Մեծահասակները կարող են օգնել միայն տեխնիկական բեռնման հարցում:

  • 11–17 տարեկան (2-4 մասնակից)

Այս տարիքային խմբի համար պարտադիր ձևաչափ է տեսանյութը (ոչ ավելի, քան 3 րոպե): Բոլոր հայտերը պետք է ունենան մասնակիցների կողմից գրված տեքստային նկարագրություն (մինչև 800 բառ): Հաղթողներին սպասվում են պարգևներ ինչպես ազգային, այնպես էլ եվրոպական մակարդակներում։ 11–17 տարեկանների համաեվրոպական մրցույթի հաղթողները 2026 թ. հայաստանյան փուլի համակարգողի հետ կմեկնեն Ստրասբուրգ, որտեղ նրանց սպասվում է մշակութային ու ստեղծագործ փորձառություն Եվրոպայի սրտում։ Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 15-ը։

Հայտը ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ։

Սեպտեմբերի 15-ից հետո կկայանա առցանց հանդիպում մասնակիցների հետ:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը կսահմանվի հոկտեմբերի վերջին:

Մանրամասների համար պետք է զանգահարել (010)54-34-63, 077 611-560 հեռախոսահամարներին:

Խմբերը կարող են ունենալ աջակից մեծահասակներ (ուսուցիչներ, երիտասարդ առաջնորդներ, ժառանգության մասնագետներ և այլն), որոնք կկատարեն աջակցող, ոչ թե ուղղորդող կամ ստեղծագործական գործընթացը ղեկավարող դեր:

Նրանց պարտականությունն է հնարավորություն տալ երիտասարդներին ազատորեն և անվտանգ կերպով ուսումնասիրել և արտահայտել իրենց պատկերացումները մշակութային ժառանգության վերաբերյալ՝ առանց միջամտության կամ ազդեցության: Աջակից մեծահասակների դերն է նաև օգնել հետաքրքրված երեխաների խմբերի ձևավորմանը, ապահովել, որ գործունեությունը համապատասխանի մրցույթի կարգին և ապահովել կապը մրցույթի հայաստանյան փուլի համակարգողի հետ:

Նախորդ երեք տարիների հանրապետական փուլում հաղթած թիմերը հաղթանակ են գրանցել նաև եվրոպական փուլում և մեկնել Ֆրանսիա` ներկայացնելու իրենց աշխատանքները:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ