Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

1 րոպեի ընթերցում

Ծովում ռեկորդային 250 օր անցկացնելուց հետո և առանց որևէ նավահանգիստ մտնելու՝ USS Abraham Lincoln ատոմային ավիակիրը վերջապես կայանել է Թաիլանդում՝ անձնակազմի շուրջ 5000 անդամներին տալով խիստ անհրաժեշտ հանգստի հնարավորություն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին։ 

Նավը խարիսխ է գցել Պատայա առողջարանային քաղաքի մոտակայքում, որը հայտնի է իր աշխույժ գիշերային կյանքով։ Այդ վայրը նաև մեծ պատմական նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար, քանի որ Վիետնամի պատերազմի տարիներին հարյուր հազարավոր ամերիկացի զինծառայողներ այցելել են այստեղ՝ հանգստանալու և ժամանակ անցկացնելու նպատակով։

Հենց նրանց շնորհիվ այդ քնկոտ ձկնորսական ավանը դարձավ աշխարհի ամենահայտնի և եռուզեռով լի քաղաքներից մեկը՝ մի վայր, որտեղ ամերիկացի զինվորականների պնդմամբ՝ իշխում է անդադար խնջույքների մթնոլորտը։

Հայերեն

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև