Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով պարգևատրել է մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանին։
Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։
«Մասնագիտական գործունեության 50-ամյակի առթիվ, մանկական վիրաբուժության ոլորտում երկարամյա աշխատանքի, մասնագիտական բարձր պատասխանատվության և առողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Էրեբունի -Երևան 2800-ամյակի» հուշամեդալով է պարգևատրել «Արաբկիր» ԱԿ-ի մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանին»,- նշված է հաղորդագրության մեջ։