Միացյալ Նահանգներ

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները հասել են 44-ամյա նվազագույնին. ABC News

ԱՄՆ նավթի ռազմավարական պաշարները նվազել են 1982 թվականից ի վեր մինչև ամենացածր մակարդակը՝ Իրանի դեմ պատերազմի և էներգակիրների գլոբալ պակասուրդի ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Էներգետիկայի նախարարության տվյալները:

Նշվում է, որ անցյալ շաբաթ պահուստը կրճատվել է ավելի քան 3 միլիոն բարելով և կազմել 286,6 միլիոն բարել կամ պահեստարանի ընդհանուր տարողության մոտ 40%-ը: Ըստ հրապարակման՝ համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների՝ ամբողջ պատմության ընթացքում խոշորագույն խախտումն ԱՄՆ-ում հանգեցրել է բենզինի գների աճի մինչև մեկ գալոնի դիմաց 4 դոլարից բարձր:

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ նավթի ռազմավարական  պահուստը ստեղծվել է արաբական երկրների նավթային էմբարգոյից հետո, որը 1970-ական թվականների սկզբին հանգեցրեց էներգետիկ ճգնաժամի, և նախատեսված է պաշտպանելու ԱՄՆ-ն մատակարարումների հանկարծակի պակասուրդից: Պահուստը, որի տարողությունը, ABC News-ի տեղեկատվության համաձայն, կարող է հասնել մինչև 714 միլիոն բարելի, բարձր մակարդակի պաշտպանությամբ պահվում է Մեքսիկակակն ծոցի ափի ստորգետնյա աղի քարանձավներում՝ Լուիզիանայի և Տեխասի նահանգներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում