ԵՄ-ն չի արագացնի Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումը
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը չի քննարկում Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վճարումն արագացնելու հարցը։ Այս ֆինանսավորումն արդեն իսկ «անհավանականորեն հավակնոտ» է և կտրամադրվի երկու տարվա ընթացքում, ինչպես պլանավորվել էր սկզբում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյուն։
«Ներկայում, նույնիսկ հասկանալով Ուկրաինայի բոլոր կարիքները՝ մենք տեսնում ենք, որ կան զգալի պահանջներ, բայց մենք շարունակում ենք կենտրոնանացած մնալ այն բանի վրա, որ Կիևին հատկացվի 90 միլիարդ եվրո, որն արդեն իսկ անհավանականորեն հավակնոտ ֆինանսավորման ծրագիր է։ Այս գումարը Կիևին կհատկացվի երկու տարվա ընթացքում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։
ԵՄ խորհուրդը Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը հաստատել էր ապրիլին։ Դրա նպատակն է ծածկել երկրի բյուջետային և պաշտպանական կարիքները։