Իրան

Իրանի Լարակ կղզում ամերիկյան հարվածների զոհերի թիվը հասել է 3-ի

1 րոպեի ընթերցում

Իրանի Լարակ կղզում ամերիկյան հարվածների զոհերի թիվը հասել է 3-ի

Իրանի Հորմոզգանի նահանգում՝ Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզում օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ-ի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

Կան նաև վիրավորներ, որոնց հստակ թիվը չի նշվում։

Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհի մասին, սակայն վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Օգոստոսի 30-ի երեկոյան ԱՄՆ ուժերը հարվածել էին Լարակ կղզուն՝ թիրախավորելով իրանական կայանքներ, որոնք, ըստ Վաշինգտոնի, ականներ էին արձակում դեպի Հորմուզի նեղուց։ Իրանն այս հարձակմանը պատասխանել էր՝ օգոստոսի 31-ի գիշերը թիրախավորելով Հորդանանում ամերիկյան երկու ռազմաբազա, ինչպես նաև ԱԹՍ արձակելով դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում