Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել
1 րոպեի ընթերցում

Վերջին 48 ժամվա ընթացքում Գազայի հատվածի վրա Իսրայելի նոր հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն ինը պաղեստինցի, 18 մարդ իրավորվել է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր՝ Գազայի դեմ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 73,449 պաղեստինցի և վիրավորվել 174,472 մարդ։ Իսկ անցյալ տարվա «հրադադարի» հաստատումից ի վեր զոհվել է առնվազն 1,313 պաղեստինցի, վիրավորվել 4,361-ը։