Երևանի խամաճիկների պետական թատրոնը Մոսկվայում կներկայացնի «Երևանյան տրամվայ» բեմադրությունը

2 րոպեի ընթերցում

Երևանի խամաճիկների պետական թատրոնը օգոստոսի 29-ին և 30-ին Մոսկվայում կներկայացնի «Երևանյան տրամվայ» ներկայացումը։

Մոսկվայում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Աննա Էլբակյանի բեմադրած ներկայացումը նախատեսված է անցկացնել «Չիստոպրուդնի զբոսայգու վարպետանոցներ»-ում («Мастерские на Чистопрудном бульваре»)։

«Երևանյան տրամվայը» հանդիսատեսին տեղափոխում է 1960-70-ականների Երևան՝ ներկայացնելով քաղաքի պատմական ու մշակութային միջավայրը, վարդագույն տուֆով շենքերը, սոսիների ստվերը և ժամանակաշրջանի առանձնահատուկ մթնոլորտը։

Բեմադրության հիմքում տրամվայի կերպարն է, որը ներկայացվում է ոչ միայն որպես տրանսպորտային միջոց, այլև որպես ժամանակի ընթացքը և տարբեր սերունդները միմյանց կապող խորհրդանիշ։

Ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվում մարդկային զգացմունքներին՝ սիրուն, ուրախությանը, ցավին և կարոտին։ Բեմադրության առանձնահատկություններից է նաև, որ այն հիմնված է հույզերի և տեսողական արտահայտչամիջոցների վրա՝ հնարավորություն տալով հանդիսատեսին ընկալել պատմությունը՝ անկախ լեզվական խոչընդոտներից։

Նշենք, որ Երևանի խամաճիկների պետական թատրոնը սեպտեմբերի 16-21-ը Մոսկվայում կմասնակցի նաև Ժելեզկինի անվան տիկնիկային թատրոնների երկրորդ միջազգային փառատոն-մրցանակաբաշխությանը։

Հայերեն

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ալբանիայում ցուցարարները ներխուժել են Էկոնոմիկայի նախարարության շենք

Լիբանանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է Իսրայելի կողմից շարունակական էսկալացիան

Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարը մասնակցում է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին

Թրամփը հայտարարել է, որ Իրանին կհարվածի շատ հզոր ռումբով, բայց ոչ՝ միջուկային

Ալիևին ասել եմ, որ իր հայտարարությունները Հայաստանում շատ զգայուն են ընդունվում. Ալեն Սիմոնյան

COP17-ի կարևորությունը Հայաստանի համար. մեկնաբանում են նախարարները

Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարահանում

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. սեպտեմբեր, 2026

Միրզոյանն անկլավ-էքսկլավների հարցը խոչընդոտ չի համարում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար