Ռուսաստան

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

1 րոպեի ընթերցում

Պեսկովը «կեղծ լուրեր» է որակել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը երկրում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումները որակել է որպես կեղծ լուրեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է RTVI-ի հետ զրույցում։

«Դուք գիտեք, որ այդ ամենը տարածում են Ուկրաինայի իշխանությունները։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Դրանք բոլորը տեղեկատվական ստեր են, որոնք նպատակադրված տարածվում են լրատվական դաշտում», - ասել է պաշտոնյան։

Այսպես է նա մեկնաբանել Ռուսաստանում նոր զորահավաք անցկացնելու պլանների մասին հաղորդագրությունները։

Լրագրողների հետ զրույցում, որը հրապարակվել էր օգոստոսի 23-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերթական անգամ պնդել է, որ Ռուսաստանը սեպտեմբերի Պետդումայի ընտրություններից հետո, ամենայն հավանականությամբ, կմոբիլիզացնի ևս 300 000 զինվոր: Սակայն, ըստ Զելենսկու, խոշոր քաղաքներում մոբիլիզացիա տեղի չի ունենա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում