Իսրայելը մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը
1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածի վերակառուցումը չի սկսվի մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման լիակատար զինաթափումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 20-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Նրա գրասենյակի կողմից հրապարակված համառոտ հայտարարության մեջ նշվում է, որ չնայած տարածված հաղորդագրություններին, Իսրայելի իշխանությունները հավանություն չեն տվել Գազայի հատվածում միջազգային ուժերի տեղակայմանը։
«Իսրայելը հստակ նշել է, որ Գազայի հատվածում ոչ մի վերականգնում չի լինի մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը», - ասվում է հայտարարության մեջ։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ իսրայելական գրոհներից գրեթե երեք տարի անց վնասվել կամ ավերվել է Գազայի հատվածի ենթակառուցվածքների մոտավորապես 80%-ը, իսկ տեղի 2 միլիոն բնակիչների մեծ մասը շարունակում է գտնվել վրաններում կամ ժամանակավոր կացարաններում՝ վատ սանիտարական պայմաններում։