ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից  տուժած զինծառայողների առողջական վիճակից։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից, զինծառայողներից 3-ը հետազոտվել են, որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չունեն։

«Մյուս երեքի կյանքին վտանգ չի սպառնում, նրանք գտնվում են հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,-հայտնում են ռազմական գերատեսչությունից:

Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին ու հարազատներին:

Մյուս զինծառայողները (վերջիններիս ընտանիքները սահմանված կարգով տեղեկացված են դեպքի մասին) տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո:

 

Հայերեն

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ