Գերմանիայում շոգի պատճառով 2026 թվականին 14 000 մարդ է մահացել

2 րոպեի ընթերցում

Գերմանիայում մոտ 14 000 մարդ շոգ եղանակի զոհ է դարձել ընթացիկ ամռանը, ինչն ամենաբարձր ցուցանիշն է առնվազն 1992 թվականից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարության կառուցվածքի մեջ մտնող Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) տվյալները:

Ինստիտուտի վերջին տվյալներն ընգրկում են տարվա սկզբից մինչև օգոստոսի 9 ներառյալ ընկած ժամանակահատվածը: Դրանց համաձայն՝ շոգի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը գնահատվում է 14 000: Դա առավելագույն ցուցանիշն է 1992 թվականից ի վեր: 1994 թվականին, ըստ համաճարակաբանների գնահատումների, շոգի պատճառով մահացել է 10 100, իսկ 2018 թվականին՝ 8700 մարդ:

Այս ամռանը մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին (10 300 մահացած): Իր վերլուծության մեջ ինստիտուտն առանձնացրել է արտակարգ շոգի երկու ժամանակահատված: Առաջինը բաժին է ընկել հունիսի վերջին, երկրորդը՝ հուլիսի վերջից օգոստոսի սկզբին։ Մահերի մեծ մասը՝ 9600, տեղի է ունեցել հունիսի 22-28-ը։

RKI-ի գնահատումները հիմնվում են Գերմանիայի վիճակագրության և օդերևութաբանական ծառայության դաշնային գերատեսչության տվյալների վրա։ Հետազոտողներն օգտագործում են վիճակագրական մոդելներ՝ որոշելու, թե որքանով է մահացածների թիվն արտակարգ շոգի շրջանում (օրեր, որոնց միջին օրական ջերմաստիճանը 20 աստիճան Ցելսիուսիից բարձր է) գերազանցում տարվա այդ ժամանակահատվածի համար բնորոշ մահացության ցուցանիշները։ Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան, ընդ որում, ցերեկը տեղ-տեղ  ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից վեր:

Հայերեն

Ռազմական ոստիկանության ծառայողները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ՊՆ զորամասերում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վահագն Ալեքսանյանն անջատեց Լևոն Քոչարյանի խոսափողը, Արման Եղոյանին զրկեց մեկ նիստի ընթացքում ձայնի իրավունքից

Սիրիական օդանավակայանում թուրքական բազա հիմնելու մտադրություն չկա․ Սիրիայի ԱԳ նախարար

Իսրայելը ​​մտադիր չէ սկսել Գազայի հատվածի վերականգնումը մինչև ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումը

ԱԺ-ն օգոստոսի 20-ին լրացուցիչ նիստ կգումարի

Մոսկվան Ուկրաինայի հետ հակամարտության կարգավորման նախադրյալներ չի տեսնում. Պեսկով

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է ՀՀ-ում ՄԹ դեսպանի հետ. քննարկվել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները

Ովքեր ընտրվեցին ԱԺ հանձնաժողովների նախագահներ. քվեարկության արդյունքները

ՊՆ-ն նոր տվյալներ է հայտնել Ճամբարակում ավտովթարից տուժած զինծառայողների առողջական վիճակից