Իրան

Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն

2 րոպեի ընթերցում

Արաղչին հայտարարել է, որ Թրամփի տնտեսական ճնշումներն ԱՄՆ-ին պարտություն կբերեն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր հայտարարված պատժամիջոցների արշավը՝ դա անվանելով ամերիկյան ներքին խնդիրներից շեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ում գրառման մեջ։

«Այսպես կոչված «տնտեսական D-Day»-ը (խմբ.՝ Նորմանդական դեսանտային գործողություն)  շեղում է Ամերիկայի սեփական ճգնաժամից․ աննախադեպ պարտք և աճող տոկոսային ծախսեր», - նշել է Արաղչին։

Նա զգուշացրել է, որ «ձախողված քաղաքականության կրկնապատկումը միայն կբերի հետագա պարտության և իրանցիների թշնամանքի»։

«ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանն ամբողջ աշխարհում», - հավելել է նա։

Ավելի վաղ Truth Social-ում գրառման մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական ճնշման գործողություն է մեկնարկում, իսկ այն երկրները, որոնք կօգնեն Թեհրանին, կբախվեն «ահռելի» տնտեսական հետևանքների։

Թրամփն Իրանի դեմ ձեռնարկվող նոր տնտեսական միջոցառումները համեմատել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Նորմանդիայում ամերիկա-բրիտանական զորքերի ափհանման հետ՝ նշելով, որ սա կլինի «տնտեսական Նորմանդական դեսանտային գործողություն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում