Հայաստանի և Եվրոպոլի համագործակցությունը զարգանում է. Հաագայում բացվել է ՀՀ կապի սպայի գրասենյակը

1 րոպեի ընթերցում

Հաագայում՝ Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շուրջ 4 ամիս է՝ Եվրոպոլում որպես ՀՀ կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը` ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև առավել օպերատիվ ու արդյունավետ համագործակցություն։

Հայաստանի և Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն՝ ուղղված միջազգային և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվության փոխանակմանը և իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը։

ՀՀ կապի սպայի գրասենյակի բացումը կարևոր նոր քայլ է այս համագործակցության զարգացման ճանապարհին․ այն հնարավորություն կտա առավել արագ և համակարգված կազմակերպել տեղեկատվության փոխանակումը, ամրապնդել մասնագիտական կապերը և ընդլայնել համատեղ աշխատանքը։

Հայերեն English Español فارسی Русский