ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահի և ավագ իրավաբանի դեմ պատժամիջոցների մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում ՄՔԴ-ի ճապոնացի նախագահ Տոմոկո Ականեի և ՄՔԴ-ի սենեգալցի ավագ դատապաշտպան Աբդուլայե Սեյեի նկատմամբ, քանի որ նրանք ուղղակիորեն մասնակցել են ՄՔԴ-ի ջանքերին՝ «հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ հետապնդելու այն պաշտոնյաներին, որոնց կառավարությունը չի համաձայնել ՄՔԴ-ի իրավասությանը»։

Ռուբիոն նշել է, որ ըստ ԱՄՆ նախագահ Դոնադլ Թրամփի վարչակազմի՝ ՄՔԴ-ն «կոռումպացված և մահացու քաղաքականացված վերազգային դատարան է, որը չարամտորեն չարաշահել է իր լիազորությունները և գերազանցել է իր մանդատը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը չի հանդուրժի դրա «հարձակումը պետական ​​ինքնիշխանության վրա»։

«ՄՔԴ-ի կողմից ազգային ինքնիշխանությանը սպառնացող սպառնալիքը վերացնելու մեր ամբողջ կառավարական արշավը կլինի լայնածավալ, և մենք ակնկալում ենք, որ ավելի շատ երկրներ կմիանան մեր արշավին՝ դադարեցնելով ֆինանսավորումն ու մասնակցությունը այս քաղաքականացված և անպատասխանատու դատարանին: ՄՔԴ-ի կարողությունը՝ թիրախավորելու ԱՄՆ-ի և այլ ոչ անդամ պետությունների քաղաքացիներին, պետք է դադարեցվի: Թրամփի վարչակազմը պատրաստ է անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ՄՔԴ-ն համակարգված կերպով լուծարելու համար, մինչև այն անկարող լինի սպառնալ ամերիկյան ինքնիշխանությանը», - նշված է հայտարարության մեջ:

Ըստ BBC-ի՝ ՄՔԴ-ն հայտարարել է, որ աջակցում է իր աշխատակիցներին և կարծում է, որ Ռուբիոյի կողմից հայտարարված միջոցառումները «խաթարում են օրենքի գերակայությունը»։

Թրամփի վարչակազմն արդեն պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ-ի առնվազն 11 պաշտոնյայի, այդ թվում՝ ինը դատավորի և գլխավոր դատախազի նկատմամբ։

Պատժամիջոցները ներառում են ակտիվների սառեցում, ճանապարհորդության արգելք և ամերիկյան ընկերությունների ծառայությունների սահմանափակումներ։

Այդ պատժամիջոցները սահմանվել են՝ ի պատասխան Աֆղանստանում ԱՄՆ անձնակազմի նկատմամբ ՄՔԴ-ի կողմից հետաքննությունների և Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ դատարանի կողմից տրված ձերբակալման հրամանների՝ Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար։

Հայերեն English Русский

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների