Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արամ Հովհաննիսյանին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամ Հովհաննիսյանի նշանակման հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արամ Հովհաննիսյանին նշանակել Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ»,- ասված է հրամանագրում:

Օգոստոսի 13-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության  պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Մինչ այդ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով բանակում խաղաղ պայմաններում վերջին շրջանում գրանցվող մահվան դեպքերին, նշել էր, որ որոշում կա Ռազմական ոստիկանությունում կադրային փոփոխություններ իրականացնել։

Նշենք, որ Աշոտ Զաքարյանը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի օգոստոսից։

ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանն էլ 2023-2025 թվականներին զբաղեցրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ-ոստիկանապետի պաշտոնը։  

Հայերեն English Español Русский

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը