Խանդանյանը հերքել է պնդումները, թե ՀՀ իշխանությունները դեմ են այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

2 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում որպես առաջնահերթություն չկա և չպետք է լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Սարգիս Խանդանյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր որոշ պատգամավորների կողմից արված հայտարարություններին, թե Հայաստանի իշխանությունները դեմ են, որպեսզի այլ պետությունները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը՝ Սարգիս Խանդանյանը հերքել է այդ պնդումները։

«Մենք ողջունում ենք բոլոր այն պետություններին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և կշարունակենք ողջունել ճանաչման գործընթացը։ Սակայն, իմ կարծիքով, Ցեղասպանության ճանաչման հարցը յուրաքանչյուր պետության ներքին օրակարգի հարցն է՝ որքանով է այդ պետությունը հավատարիմ միջազգային հումանիտար իրավունքին ու սկզբունքներին և իր արժեքներով որքանով է նպաստում այդ գործընթացին»,- ասաց Խանդանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարևոր դերակատարություն ունի ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցներում։ Նա հիշեցրեց, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ամեն տարի կազմակերպում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» համաժողովը։

Խանդանյանը նաև պարզաբանեց Հայոց ցեղասպանության հարցի գործիքայնացման և զենքայնացման վերաբերյալ իր դիրքորոշումը։

«Մենք չենք ասում, որ ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը գործիքայնացնի կամ զենքայնացնի այդ հարցը։ Այո՛, չպետք է անի։ Մենք ասում ենք, որ ուրիշներն են դա անում՝ իրենց այլ հարաբերություններում այլ հարցեր լուծելու համար։ Դա շատ վիրավորական է Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար»,- հայտարարեց նա։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский Türkçe 中文

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել

Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն

Թաիլանդում հեղեղումների հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել, Բանգկոկում տուժել է շուրջ 700 հազար բնակիչ

ՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի Հայաստան