Արդենիսում հիմնանորոգվում է խմելու ջրի ներքին ցանցը

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Արդենիս բնակավայրում ընթանում են խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Ամասիայի համայնքապետարանից, աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։ Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 39 մլն դրամ, որից 14 մլն 898 հազար դրամը համայնքի, իսկ 24 մլն 102 հազար դրամը պետության ներդրման մասնաբաժինն է։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է անցկացնել մոտ 3 կմ երկարությամբ մետաղապլաստե նոր խողովակներ, ինչի արդյունքում խմելու ջուրն ավելի հասանելի կդառնա բնակավայրի բարձրադիր հատվածներում բնակվողների համար։ Ծրագրով նախատեսվում է նաև կառուցել նոր դիտահորեր։ Շինարարական աշխատանքները համատեղ իրականացնում են «ՎԱԼ ԱՐՏ» և «ԱՐՏ-ՊԼԱՍ» ՍՊ ընկերությունները։

Ամասիայի համայնքապետարանից տեղեկացրել են նաև, որ 2026 թվականին տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Ամասիա խոշորացված համայնքում իրականացվում է 6 ծրագիր՝ 19 ենթածրագրով։ Դրանց շրջանակում, մասնավորապես, իրականացվում են Ամասիա բնակավայրի 25-րդ փողոցի, ինչպես նաև 19-րդ փողոցի և Գտաշեն-Կամխուտ ճանապարհի 350 մ հատվածի ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև Ամասիա, Զարիշատ, Արդենիս, Ողջի, Բյուրակն, Բանդիվան, Բերդաշեն, Հողմիկ, Զորակերտ և Ծաղկուտ բնակավայրերում կառուցել փողոցային լուսավորության ցանց։

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են նաև Գտաշեն,Հովտուն և Արեգնադեմ բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։ Ծրագրերի թվում են նաև Արդենիս և Գառնառիճ բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի և Հովտուն բնակավայրի ջրաղբյուրի հիմնանորոգման աշխատանքները։

Հայերեն

ԵՄ-ն նախատեսում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր․ ծխախոտի օգտագործման ռիսկերն ու վնասները

ԱԺ նիստ.12/10/2026

Նեպալում կրկին հեղեղումներ են. կան անհետ կորածներ

Թուրքիան, Պակիստանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան դատապարտել են Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումները

Ցանկանում ենք խաղալ հավասարակշռված ֆուտբոլ. «Փյունիկ»-ի նոր գլխավոր մարզիչը` թիմում իր ծրագրերի մասին

Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ լուսավորվեց Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքը

Ինչո՞ւ են ուղևորները ավտոբուներին սպասում 25-30 րոպե․ Ավինյանի անդրադարձը

Հայաստան-Չինաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրողները կազատվեն ճանապարհային որոշ հարկերից և վճարներից