Վրաստան

Վրաստանը փակել է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով

1 րոպեի ընթերցում

Վրաստանը փակել է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով

Վրաստանի և Ռուսաստանի միջև գտնվող «Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը փակվել է Դևդորակիի կիրճում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարությունը։

«Դևդորակիում տեղադրված վաղ նախազգուշացման համակարգը, որը հայտնաբերում է գետի հունի նույնիսկ աննշան փոփոխությունները, ազդանշան է ստացել։ Արձանագրության համաձայն՝ անցակետում գտնվող քաղաքացիները, այնտեղ աշխատող պարեկային ոստիկանության ու սահմանային ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները տարհանվել են», - նշվել է հայտարարության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը հավելել է, որ որպես կանխարգելիչ միջոց՝ սահմանի մոտ գտնվող Գվելեթի գյուղի մոտ սահմանափակվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Կազբեգի-Վերին Լարս» սահմանային անցակետը Վրաստանը Ռուսաստանի հետ կապող միակ գործող անցակետն է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում