Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահն ու Հայաստանում ՄԹ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ից, հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել ու զարգանում են ռազմավարական գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի կարևորությանը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի, երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Միացյալ Թագավորության ցուցաբերած աջակցությանը և ունեցած դերակատարությանը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։

Կարևորվել է Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով փոխգործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում