Մարզեր

Ախուրյանում հիմնանորոգվում է «Եռանկյունի» այգին

1 րոպեի ընթերցում

Ախուրյանում հիմնանորոգվում  է «Եռանկյունի» այգին

Երևանի և Ախուրյան համայնքի համագործակցության շրջանակներում Ախուրյանում հիմնանորոգվում և բարեկարգվում է Ջրաշինարարների թաղամասի «Եռանկյունի» այգին։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջ 3000 քառակուսի մետր տարածք վերածել ժամանակակից և հարմարավետ հանրային միջավայրի։ Ծրագրի իրականացման համար Երևանի համայնքապետարանը հատկացրել է 30 մլն դրամ, իսկ Ախուրյանի համայնքը՝ ևս 15 մլն դրամ։

Աշխատանքների շրջանակում նախատեսվում է կառուցել շատրվաններ և ցայտաղբյուր, իրականացնել տարածքի սալապատում և կանաչապատում, տեղադրել խաղասարքեր և նոր լուսավորության համակարգ։ Կկառուցվեն նաև ջրահեռացման և ջրամատակարարման նոր համակարգեր։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի ասֆալտապատում և հարակից շենքի շրջակայքի բարեկարգում։

Ծրագրի նպատակն է ձևավորել նոր որակի հանրային միջավայր՝ բնակիչների հանգստի, ժամանցի և շփման համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ախուրյանի համայնքապետարանից, ծրագրի նախաձեռնությունը ամիսներ առաջ ներկայացրել էր համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը՝ Երևանի քաղաքապետարանին առաջարկելով աջակցել այգու հիմնանորոգմանը։ Նախաձեռնությունը հավանության է արժանացել Երևանի ավագանու կողմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում