Հիմնանորոգվում է Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող կամուրջը

1 րոպեի ընթերցում

Ամասիա համայնքի Գտաշեն-Կամխուտ բնակավայրերն իրար միացնող ստրատեգիական նշանակություն ունեցող  կամրջի հիմնանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Գտաշեն բնակավայրի երկու կողմերն իրար կապող և դեպի Կամխուտ բնակավայր տանող կամուրջը նախկինում գտնվում էր վթարային վիճակում։ Որոշ հատվածներում առկա էին փլուզումներ, ինչը լուրջ դժվարություններ էր ստեղծում երթևեկության և վարորդների համար։

Ամասիայի համայնքապետարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ներկայում կամրջի շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են գտնվում: Արդեն հեռացվել են կամուրջը պահող հին բետոնե հենասյուներն ու ծածկը, իրականացվում են հիմնական ամրացման աշխատանքներ։

Գտաշեն-Կամխուտ (Տ-7-37) տեղական նշանակության ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի 300-րդ մետրում գտնվող 3x5 մետր բացվածքով հավաքովի միասնականացված երկաթբետոնե խողովակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 58 միլիոն 623 հազար դրամ:

Համայնքապետարանից տեղեկացրին, որ ՀՀ կառավարության ընդունած որոշմամբ՝ ֆինանսական միջոցներ էին հատկացվել Շիրակի մարզում իրականացվող ճանապարհաշինական 8 ծրագրերի ֆինանսավորման համար:

Հայերեն Русский

Մահացել է Մարինա Վլադին

Արման Գասպարյանի «Աճի խնդիրը» առաջին տեղն է զբաղեցրել գիտաֆանտաստիկ պատմվածքների մրցույթում

ԱՄԷ-ն դադարեցնում է օդային հաղորդակցությունը Իրանի հետ

Մերձավոր Արևելքում խաղաղությունն անհնար է առանց Գազայում իրավիճակի կարգավորման. Էրդողան

Արարատ Միրզոյանն ու Ֆուադ Հուսեյնը պայմանավորվել են շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք

Դեսպանը հավաստիացնում է, որ Չինաստանը պատրաստ է նոր խթան հաղորդել Հայաստանի հետ հարաբերություններին

ՆԱՏՕ-ն պատրաստ է հակամարտության ավարտից հետո անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային. Մարկ Ռյուտտե

Քննարկվել են ՀՀ կառավարության և ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի միջև համագործակցության հնարավորությունները

ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Հայաստանի բասկետբոլի թիմի անդամ Յուրա Մելիքյանն ակումբային կարիերան կշարունակի Բուլղարիայում