Թուրքիա

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը Մեքքայում ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Անկարայում իր աղբյուրները։

«Մեքքայի համաձայնագիր» անվանումը ստացած փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

NTV-ի աղբյուրների տեղեկություններով՝ կողմերը նախատեսում են զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը, համակարգել ջանքերը տարածաշրջանային ճգնաժամերի, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև իրականացնել հետախուզական տեղեկատվության փոխանակում։

Նշվում է, որ դաշինքի ստեղծման շուրջ բանակցություններն ընթանում էին նախորդ տարվա վերջից։ Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ համագործակցության հնարավոր ուղղություններից մեկը կարող է լինել Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միացումը Թուրքիայի հինգերորդ սերնդի KAAN կործանիչի ստեղծման ծրագրին։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում