Թուրքիա

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

1 րոպեի ընթերցում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սաուդյան Արաբիա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։ 

Թուրքիայի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել Ջիդդայի Աբդուլազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանում։

Օդանավակայանում Էրդողանին դիմավորել են Մեքքայի շրջանի փոխնահանգապետ Միշալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայում Թուրքիայի դեսպան Էմրուլլահ Իշլերը և Ջիդդայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուստաֆա Ունալը։

Աշխատանքային այցի շրջանակում Էրդողանը Մեքքայում հանդիպումներ կունենա Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում