Վարդենիսի մշակույթի պալատում կայացել է Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի է ունեցել վարդենիսցի նկարիչ, քանդակագործ և մանկավարժ Զոհրապ Թովմասյանի «Կյանքի գույներ» գրքի շնորհանդեսը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, գրական-մշակութային ցերեկույթին մասնակցել են համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, մշակույթի, կրթության և արվեստի գործիչներ, ընկերներ, գործընկերներ, հարազատներ և բազմաթիվ արվեստասերներ։

Միջոցառման ընթացքում ներկայացվել է  Զոհրապ Թովմասյանի ստեղծագործական ուղին, նրա բազմամյա գործունեությունը՝ որպես նկարիչ, քանդակագործ և մանկավարժ, ինչպես նաև «Կյանքի գույներ» գրքի գաղափարն ու բովանդակությունը։

Համայնքի ղեկավարը շնորհավորել է երիտասարդ ստեղծագործողին, ինչպես նաև արժանացրել պատվոգրի՝ մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած ավանդի, ստեղծագործական գործունեության և գրական աշխատանքներ ծավալելու համար։

Ելույթներով հանդես են եկել նաև հյուրերը՝ արժևորելով հեղինակի արվեստագիտական և մշակութային վաստակը, նրա ներդրումը Վարդենիսի մշակութային կյանքի զարգացման և երիտասարդ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում։ Շնորհանդեսն անցել է ջերմ ու ստեղծագործական մթնոլորտում՝ ուղեկցվելով գրքից հատվածների ընթերցմամբ, երաժշտական կատարումներով և հեղինակի հասցեին հնչած շնորհավորանքի ու գնահատանքի խոսքերով։

Գրքում ներկայացված են Զոհրապ Թովմասյանի հեղինակած կտավները, չափածո և արձակ ստեղծագործությունները և խոհերը իր ապրած կյանքի մասին։

Հայերեն

«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի հանդիպումները կհեռարձակվեն Free News հեռուստաընկերության եթերում՝ մայրաքաղաքային սփռմամբ

2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ

814 մլն 575 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի ճանապարհաշինության ոլորտին

Կառուցվածքային փոփոխություններ՝ ՀՀ քննչական կոմիտեում

Էրդողանն աշխատանքային այցով Սաուդյան Արաբիայում է

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հինգ անձանց նկատմամբ. Կալաս