ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/11/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 360.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.32 դրամով և կազմել 395.37 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0194 դրամով և կազմել 4.3892 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.43 դրամով և կազմել 472.26 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 1821 դրամով և կազմել 40152 դրամ: