Քաղաքականություն

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

2 րոպեի ընթերցում

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում. ԲՏԱ նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով նախարարներ և փոխվարչապետեր են նշանակվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում։

Մխիթար Հայրապետյանը չի վերանշանակվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Մխիթար Հայրապետյանը ինքը ցանկություն չի ունեցել շարունակել պաշտոնավարումը Կառավարությունում։ 

Ըստ այդմ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը։ 

Իրենց պաշտոններում վերականշանակվել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում