Մարզեր

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկի բերքահավաքը

Շիրակի մարզում մեկնարկել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը։ Առաջին աշխատանքներն արդեն ընթանում են մարզի ցածրադիր բնակավայրերում։

Շիրակի մարզպետի աշխատակազմից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ մարզի տարբեր բնակավայրերում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության աճ։ Մարզում 2026 թվականի բերքի համար այսօրվա դրությամբ կատարվել է շուրջ 19 551 հեկտար աշնանացան ցորենի ցանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 8 407 հեկտարով։

Զգալի աշխատանքներ են իրականացվել նաև պետական աջակցության ծրագրերով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակում մարզի 3 019 շահառուների կողմից իրականացվել է շուրջ 13 000 հեկտար ցանք, որի փոխհատուցման ընդհանուր գումարը կազմում է շուրջ 1,04 միլիարդ դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում