«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը հուլիսի 30-ի նիստում որոշել է վարչապետի հովանու ներքո անցկացվող «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման համար հատկացնել լրացուցիչ 23 միլիոն 937.4 հազար դրամ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գումարը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից՝ «Մասսայական սպորտ» ծրագրի շրջանակում։ Հեծանվային արշավի նպատակն է Հայաստանում մասսայականացնել հեծանվային սպորտն ու առողջ ապրելակերպը՝ հեծանվավարությունը ներկայացնելով որպես ակտիվ հանգստի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի ձև։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է նաև քարոզել «Հեծանիվը որպես շրջակա միջավայրը աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարը, նպաստել սպորտային զբոսաշրջության զարգացմանը և Սևանա լիճը ներկայացնել որպես միջազգային մարզական միջոցառումների անցկացման գրավիչ վայր։ 

Արշավը միտված է նաև տարբեր սերունդների միջև համագործակցության և առողջ մրցակցության միջավայրի ձևավորմանը՝ հեծանիվ վարելը բոլոր տարիքի մարդկանց համար հասանելի և գրավիչ զբաղմունք դարձնելու միջոցով։ 

Կառավարությունն ակնկալում է, որ նման միջոցառումների կազմակերպումը կնպաստի ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվողների թվի աճին, ակտիվ հանգստի ու առողջ ապրելակերպի տարածմանը, ինչպես նաև զանգվածային մարզական ծրագրերի զարգացմանը։ 

Որոշումը բխում է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ռազմավարության գործողությունների ծրագրից։

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար