Մարզեր

«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով Ամասիայում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր

1 րոպեի ընթերցում

«Մասնակցային բյուջետավորում» ծրագրով Ամասիայում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր

Մասնակցային բյուջետավորման շրջանակներում Շիրակի մարզի Ամասիա բնակավայրում կհիմնանորոգվեն բազմաբնակարան շենքերի մուտքեր: «Արմենպրես»-ին Ամասիայի համայնքապետարանից տեղեկացնում են, որ արդեն էլեկտրոնային եղանակով հայտարարվել է բնակավայրի 5 բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագրի շինարարության մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 3-ին:

2026 թվականին «Մասնակցային բյուջետավորում» ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 31 մլն 391 հազար դրամ, որից 24 մլն 891 հազար դրամը կտրամադրվի պետական, իսկ 6 մլն 500 հազար դրամը՝ համայնքային միջոցներից:

Ծրագրում ներառված են 27-րդ փողոցի թիվ 1, 26-րդ փողոցի թիվ 13, 24-րդ փողոցի թիվ 8 և թիվ 4, ինչպես նաև 2-րդ փողոցի թիվ 31 շենքերը:

Այս շենքերի մուտքերի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են և ուղարկվել են փորձաքննության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում