Մարզեր

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

1 րոպեի ընթերցում

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում մեկնարկում է համայնքապետարանի շենքին հարող 5000 քառակուսի մետր մակերեսով պուրակի բարեկարգման ծրագիրը։ Շուրջ 268 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ սուբվենցիոն նախագծի իրականացման արդյունքում տարածքը կստանա ամբողջովին նոր, ժամանակակից տեսք ու ենթակառուցվածքներ։

Ախուրյանի համայնքապետարանից «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է տեղադրել նոր ու հարմարավետ նստարաններ, անցկացնել արտաքին լուսավորության ժամանակակից համակարգ, ինչպես նաև կառուցել ջրահեռացման նոր ցանց։ Տարածքում կստեղծվեն հարմարավետ հետիոտնային արահետներ և ժամանակակից պուրակին անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներ։

«Պուրակի բարեկարգումից բացի նախատեսված է նաև համայնքապետարանի վարչական շենքի արտաքին պատերի մաքրում և գեղարվեստական լուսավորում, ինչը միասնական ու արդիական տեսք կհաղորդի ամբողջ տարածքին։

Աշխատանքների ավարտից հետո վերափոխված պուրակը՝ իր շատրվաններով, թարմացված կանաչապատ գոտիներով և ժամանակակից լուծումներով դռները կբացի համայնքի բնակիչների և հյուրերի առջև՝ դառնալով հանգստի ու ժամանցի հաճելի վայր»,-վստահեցրին Ախուրյանի համայնքապետարանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում